Տեխասում, որտեղ մի քանի օր է՝ չեն դադարում հեղեղային անձրևները, մի կին նկարահանել է, թե ինչպես է վարարած Բլանկո գետը պատուհանի անցքից լցվում տուն ու սարսափի մատնում բնակիչներին: Տեսանյութում երևում է, թե ինչպես է մի քանի ժամնվա ընթացքում տան առաջին հարկը ջրով ծածկվում:
Նշենք, որ Տեխասում վերջին 5 օրում ջրհեղեղներն ու տոռնադոներն արդեն 37 մարդու կյանք են խլել, գրում է «ՍիԷնԷն»-ը: