Ռեժիսոր, պրոդյուսեր Սուրեն Թադևոսյանի առողջական վիճակը մայիսի 27-ին վատացել էր և նա տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:
ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակիցը զրուցել է բաժանմունքի պետ Արմեն Մուրադյանի հետ, ում խոսքով` Սուրենի վիճակը կայուն է, և այս պահին ոչ մի վտանգ չկա:
«Երեկ չէ առաջին օրն է ընդունվել մեզ մոտ և հաջորդ օրը տեղափոխվել է պալատ, քանի որ վիճակը որոշակիորեն կայունացել է: Սուրենն ունի շաքարային դիաբետ, երիկամային անբավարարություն»,- նշեց նա:
Իսկ հետագա բուժման մանրամասների մասին մեր զրուցակիցը հստակ որևէ բան չկարողացավ ասել: