Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անջեյ Կասպրշիկն այցելել է Մոսկվա. քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը

16:33, չորեքշաբթի, 27 մայիսի, 2015 թ.
Անջեյ Կասպրշիկն այցելել է Մոսկվա. քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը

Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը Մոսկվայում ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ Անջեյ Կասպրշիկին: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքը, հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը:

Աղբյուրը նշում է նաև, որ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում առկա իրավիճակի հետ կապված օրակարգային խնդիրներ, ինչպես նաև դրա խաղաղ կարգավորման միջոցները:
4140 | 0
Facebook