Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նեպալի երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 7 հազարը

15:33, կիրակի, 03 մայիսի, 2015 թ.
Նեպալի երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 7 հազարը

Նախորդ շաբաթ Նեպալում տեղի ունեցած հուժկու երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 7 հազարը, հաղորդում է «ՍիԷնԷն»-ը: Շաբաթ օրվա տվյալներով՝ զոհերի թիվը հավասար է 7040-ի: Վիրավորների թիվը հասել է 14397-ի:

Նեպալի իշխանություններն այլևս հույս չունեն, թե փլատակների տակից հնարավոր է կենդանի մարդ հայտնաբերել: «Հրաշք կլինի, եթե ավերակների տակից կենդանի մնացածների գտնենք: Սակայն մենք դեռ ամբողջովին անձնատուր չենք եղել, մենք շարունակում ենք որոնողական աշխատանքներն»,- ասել է Նեպալի Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Լաքսիմ Դհակալան:

7032 | 0
Facebook