ԱԺ այսօրվա նիստի ժամանակ, դիմելով Գալուստ Սահակյանին, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ վերջին շրջանում իրենք բազմաթիվ զանգեր ու նամակներ են ստանում քաղաքացիներից, ովքեր հետաքրքրվում են` համաներում լինելու է, թե՞ ոչ: «Դուք տեղեկություն ունե՞ք` Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ համաներում հայտարարվելու է, թե՞ ոչ»,- դիմելով ԱԺ նախագահին` հարցրեց Նիկոլ Փաշինյանը:
«Նման տեղեկատվություն չունեմ, որևէ նման հարց մինչ այս պահը չի քննարկվել»,- ասաց Գ. Սահակյանը: