Քիմ և Քլոե Քարդաշյանները՝ հայկական տարազով. «Դեյլի Մեյլ»-ի անդրադարձը
14:01, շաբաթ, 25 ապրիլի, 2015 թ.
«Դեյլի Մեյլ» պարբերականն անդրադարձել է Հայաստանում եղած ժամանակ Քիմ և Քլոե Քարդաշյանների՝ Megerian Carpet Armenia կատարած այցին:
«Հայաստանում անցկացրած իրենց 8 օրերի ընթացքում Քլոե և Քիմ Քարդաշյաններն այցելել են նաև Megerian Carpet Armenia, որտեղ նրանց են ցուցադրվել հայկական գորգեր, տարազներ և հայկական ազգային պարեր: Քլոեն նույնիսկ փորձել է կարմիր և ոսկեգույն նախշերով այդ տարազներից մեկը և հայկական պար պարել»,- գրում է պարբերականը:
Նշենք, որ օրերս Variety ամսագրի՝ Նյու Յորքում կայացած երեկույթի ժամանակ էլ Քիմ Քարդաշյանը ներկայացել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ համարվող անմոռուկով: Հայազգի հեռուստաաստղն այդ ամսագրի վարկածով համարվել էր բարեգործությամբ զբաղվող աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկը։