Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«BBC»-ի թղթակցի անդրադարձն՝ այսօր Երևանում անցկացվող և Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներին

12:11, ուրբաթ, 24 ապրիլի, 2015 թ.
«BBC»-ի թղթակցի անդրադարձն՝ այսօր Երևանում անցկացվող և Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներին
     «BBC» պարբերականի թղթակից Ռայան Դեմիտրին, ով այս պահին գտնվում է Երևանում, անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցին նվրված միջոցառումներին՝ գրելով. «Հայաստանում այսօր՝ ապրիլի 24-ին մեկնարկում են միջացառումները, որոնք նվիրված են՝ հիշատակելու Օսմանյան տիրապետության ներքո 100 տարի առաջ հայերի նկատմամբ իրականացված կոտորածի տարելիցը: Սպասվում է, որ հարյուր հազարավոր մարդիկ պետք է ուղևորվեն երկրի մայրաքաղաքում՝ Երևանում զոհերի հիշատակին կանգնեցված հուշահամալիր և ծաղիկներ դնեն միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակը հարգելու նպատակով: Հատկանշական է, որ այդ մարդկանց թվում են լինելու նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Թուրքիան շարունակում է ժխտել այդ ամենը՝ նշելով, որ ցեղասպանւթյուն չի եղել և որ այդ կոտորածները եղել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Այդ ամենով էլ հենց պայմանավորվում է այն հանգամանքը, որ երկու երկրները՝ Հայաստանն ու Թուրքիան, չեն կարողանում բարելավել իրենց հարաբերությունները»:
5764 | 0
Facebook