Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Փոքրի մեջ հավատարիմը` մեծի մեջ էլ հավատարիմ կլինի». Արմեն Էլբակյանը նշանակվել է Սունդուկյան թատրոնի գեղարվեստական ղեկավար

18:30, հինգշաբթի, 23 ապրիլի, 2015 թ.
«Փոքրի մեջ հավատարիմը` մեծի մեջ էլ հավատարիմ կլինի». Արմեն Էլբակյանը նշանակվել է Սունդուկյան թատրոնի գեղարվեստական ղեկավար

ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Էլբակյանը նշանակվել է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար: Այս մասին տեղեկությունը ռեժիսորը հաստատեց ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում:

«Շնորհակալ եմ վստահության համար, շատ ծանր ու դժվարին աշխատանք է սպասվում, բայց կփորձեմ իմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անել, որ այն ամենն, ինչ տարիների ընթացքում թատրոնի մասին մտածել ենք` դերասանների հետ միասին իրականացնենք»,- ասաց Արմեն Էլբակյանը, ով արդեն 15 տարի աշխատում է Խամաճիկների թատրոնում:

«Իմ գործընկերներից մեկն, ով մոտակայքում է ապրում, ամեն օր ինձ տեսնում էր, թե ինչպես եմ առավոտյան` սափրված մտնում թատրոն, և գիշերն ուշ` փորձից վերադառնում: Նա ինձ ասում էր. «Արմեʹն, ես ուղղակի զարմանում եմ, դու այս փոքրիկ ու նեղ տեղն ինչպե՞ս ես այդքան նվիրումով աշխատում»: Ես նրան ասացի, որ փոքրի մեջ հավատարիմը` մեծի մեջ էլ հավատարիմ կլինի: Այստեղ խնդիրը ոչ փառքն է, ոչ էլ` պաշտոնը: Գեղարվեստական ղեկավար կոչվածը դա պաշտոն չէ, դա ստեղծագործական աշխատանք է, պարզապես պետք է ճիշտ հասկանաս քո դիրքն ու ունենաս տիրոջ զգացողություն:

5476 | 0
Facebook