Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի` Լուգանսկում ցույց է անցկացվել

16:20, հինգշաբթի, 23 ապրիլի, 2015 թ.
Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի` Լուգանսկում ցույց է անցկացվել

Աշխարհի գրեթե բոլոր անկյուններում, այդ թվում նաև Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունում, միջոցառումեր են անցկացվում` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին հաղորդում է «ԼայֆՆյուզ»-ը: Երեկ Լուգանսկում հայակական սփյուռքի ներկայացուցիչները մաքրել են քաղաքի հրապարակներից մեկը` այնտեղ Հայոց ցեղասպանության հիշատակին խաղաղ ցույց անցկացնելու նպատակով:

«Այժմ Լուգանսկի տարածքում շուրջ 1500 հայ է ապրում: Ռազմական բախումների հետևանքով տարածաշրջանում ապրող հայության մի մասը գաղթել է Ռուսասատան կամ այլ երկրներ: Բայց մենք փորձում ենք նշել այդ ողբերգական տարելիցը: Չի կարելի մոռանալ այն, ինչ տեղի է ունեցել Թուրքիայում 100 տարի առաջ»,- ասել է Լուգանսկում հայ հասարակական-մշակութային «Կռունկ» միության փոխնախագահ Արթուր Գրիգորյանը:

Ցույցի ընթացքում հրապարակի տարածքում հուշաքար կտեղադրվի ու աղոթք կհնչի: Հաղորդվում է նաև, որ հետագայում հրապարակում կոթող և տաճար կկառուցվի: Ի դեպ, տաճարի կառութցուման գաղափարն ավելի հին է, բայց Լուգանսկում սկսված հակամարտության հետևանքով այն անկատար է մնացել:

5094 | 1
Facebook