Երեկ՝ ապրիլի 22-ին ադրբեջական կողմը կրակել է Տավուշի մարզի Մոսեսգեղի ուղղությամբ:
ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում համայնքի ղեկավար Արարատ Ավալյանն ասաց, որ 9-10 րոպե ինտեսնիվ կրակոցներ են հնչել: «Վնասներ չկան, թեև անձրևոտ եղանակ է ու նորմալ չի էլ երևում: Այս պահին իրավիճակը հանգիստ է»,- ասաց նա: