Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կլոպը ցանկանում է մեկ տարվա ընդմիջում վերցնել

22:53, երկուշաբթի, 20 ապրիլի, 2015 թ.
Կլոպը ցանկանում է մեկ տարվա ընդմիջում վերցնել
     Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մտածում է կարիերայում ընդմիջում վերցնելու մասին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Կլոպը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո լքելու է ակումբը։
«Հիմա ապագայի մասին մտածելու ժամանակը չէ։ Հիմա դա կարևոր չէ։ Ես ցանկանում եմ գործս մինչև վերջ անել։ Սակայն, ամեն ինչ հնարավոր է։ Ես և օգնականներս կարող ենք մեկ տարվա ընդմիջում վերցնել, սակայն դեռ ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի»,- ասել է մասնագետը։
Ավելացնենք նաև, որ, տեղեկությունների համաձայն, մրցաշրջանի ավարտից հետո ակումբը կլքեն նաև Հենրիխ Մխիթարյանը և Չիրո Իմոբիլեն։
4697 | 0
Facebook