Ալյասկայի՝ հազար տարվա վաղեմության շինության տեղում հայտնաբերված բրոնզե արտեֆակտները վկայում են, որ Արևելյան Ասիայի հնագույն բնակիչները դեպի Ամերիկա ճանապարհորդություններ են կատարել մի քանի 100-ամյակ ավելի շուտ, քան Կոլումբոսը: Առարկաները գտնվել են «Լողացող կետ» անունը կրող վայրում՝ Էսփենբերգ շրջանում:
Գիտնականները պնդում են, որ այս գտածոները վկայում են՝ տեղի բնիկները հարյուրավոր տարիներ առաջ շփում են ունեցել Չինաստանի, Կորեայի և Յակուտիայի զարգացած մշակույթների հետ:
Բրոնզե գտածոներից մեկը կարելի է նմանեցնել գոտու ճարմանդի, որի վրայի կաշին թվագրվել է 660 թվականով, մյուսը՝ սուլիչի: Հակտանշական է, որ այդ ժամանակաշրջանում Ալյասկայում բրոնզի մշակում չի իրականացվել:
Բացի այդ, հայտնաբերվել է նաև օբսիդիանից պատրաստված առարկաներ, որոնց քիմիական բաղադրությունը համանման է եղել Ռուսաստանի Անադիր գետի ստորին հոսանքում հանդիպող օբսիդիանի բաղադրության հետ:
Այս գտածոները դարձել են լրացումը դեռ 100 տարի առաջ առաջ քաշված այն թեորիայի, որ Արևելյան Ասիայի ու Ալյասկայի միջև Կոլումբոսից դեռ հարյուրամյակներ առաջ գործել է առևտրային ուղի՝ Բերինգի նեղուցով: