Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Կինը գլխուղեղի վնասվածքից հետո դարձել է տաղանդ

21:10, ուրբաթ, 17 ապրիլի, 2015 թ.
Կինը գլխուղեղի վնասվածքից հետո դարձել է տաղանդ

ԱՄՆ-ում ապրող երիտասարդ կինն, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, լրագրողներին պատմել է, որ դահուկասահքի ժամանակ գլխի վնասվածք է ստացել, ինչը դարձել է հանճարեղ ունակություններ ձեռք բերելու պատճառ: Խոսքը Սավանտի համախտանիշի՝ սավանտիզմի մասին է, որի ժամանակ մարդկանց մոտ ի հայտ է գալիս այսպես կոչված «հանճարեղության կղզի», ինչը ենթադրում է հանճարեղ ունակություններ այս կամ այն ոլորտում:

Որպես կանոն՝ սավանտիզմը նկատվում է աուտիզմով տառապողների մոտ, օրինակ, մաթեմատիկայի կամ ֆիզիկայի բնագավառներում նրանց տաղանդը կտրուկ գերազանցում է սովորական մարդկանց մտավոր կարողությունների սահմանը:

Սովորական մարդը մոռանում է բազմաթիվ մանրուքներ, որոնց հետ շփվում է ամեն օր, օրինակ՝ ճանապարհի ավտոմեքենաները, հանդիպած մարդկանց, լսած խոսակցությունները, գործընկերների մարմնի հոտերը և այլն: Մեր ուղեղը ջնջում է անկարևոր հիշողությունները, որպեսզի դրանք չխանգարեն այլ, առավել կարևոր տեղեկատվություններին: Սակայն այս ամերիկուհին հիշում է բացարձակապես ամեն ինչ: Նա հեշտությամբ կարողանում է նկարել այն բոլոր վայրերի հատակագծերը, որտեղ եղել է և հիշել բոլոր այն մարդկանց, որոնց տեսել է: Նրա այս զարմանալի հատկությունը գրավել է գիտնականների և բժիշկների ուշադրությունը, ովքեր հետևում են նրա առողջությանը:

Սամանտիզմի հստակ պատճառը դեռևս հայտնի չէ: Աշխարհում գրանցված է այդ համախտանիշն ունեցող 50 մարդու անուն: Նրանց մեծ մասը գրեթե հանճարեղ ունակություններ է դրսևորում երաժշտության, բնագիտական առարկաների ոլորտներում: Այդ 50 մարդկանցից շատերի մոտ տաղանդը զարգացել է գլխուղեղային վնասվածքից հետո, ինչպես այս ամերիկուհու պարագայում:

10996 | 1
Facebook