Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանցիների մոտ կեսը Պուտինի «Ուղիղ միացում»-ը ցուցամոլություն է համարել

14:02, ուրբաթ, 17 ապրիլի, 2015 թ.
Ռուսաստանցիների մոտ կեսը Պուտինի «Ուղիղ միացում»-ը ցուցամոլություն է համարել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «Ուղիղ միացում»-ից հետո «Հասարակական կարծիք» ֆոնդը հարցում է անցկացրել ռուսաստանցիների շրջանում` «Ուղիղ միացման» վերաբերյալ հասարակական կարծիքը պարզելու համար: Այսպես` հարցվածների 46%-ը մտադրություն չի ունեցել հարց հղել Վլադիմիր Պուտինին, քանի որ «Ուղիղ միացում»-ը ցուցամոլություն է», «միևնույն է, Պուտինը բոլոր հարցերին չի հասցնի պատասխանել» ու «ոչ մի բան դեպի լավը չի փոփոխվելու»:

Հարցվածների 25%-ն է, որ ցանկացել է հարց ուղղել Պուտինին:

5042 | 2
Facebook