«Առավոտ»-ը գրում է. «Աշխարհահռչակ երաժիշտ Վլադիմիր Սպիվակովը Հայաստանի կառավարության կողմից մի շարք պարգևների է արժանացել, սակայն հայ ժողովրդի այսքան տարվա փեսան, որը մշտապես մեր կողքին է տխուր և ուրախ օրերին, ՀՀ քաղաքացու անձնագիր չունի:
«Առավոտը» երեկ մաեստրոյից հետաքրքրվեց՝ ո՞ւմ բացթողումն է սա՝ մե՞ր, թե՞ նրա. Սպիվակովը բազմանշանակ ու լայն ժպտալով կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց՝ նախագահի (նկատի ունի Սերժ Սարգսյանին): «Սպիվակովը հրավիրում է» միջազգային երաժշտական փառատոնն ավարտվեց, այն նվիրված էր Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին: Մաեստրոն իր ղեկավարած Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և հայ երգիչների մասնակցությամբ երեք բացառիկ երեկո նվիրեց բարձրարժեք երաժշտությունը գնահատող հայ ունկնդրին»:
Մանրամասները` թերթի համարում: