Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ղազախական մամուլը գրում է, որ Մինասյանը հեռացվել է «Տոբոլից»

13:56, հինգշաբթի, 16 ապրիլի, 2015 թ.
Ղազախական մամուլը գրում է, որ Մինասյանը հեռացվել է «Տոբոլից»
     Այսօր առավոտյան ղազախական «Տոբոլի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պաշտոնանկ է արվել։ Այս մասին տեղեկացնում է ղազախական «Sports»-ը՝ գրելով, որ լուրը առավոտյան հայտնել են թիմի ֆուտբոլիստներին։ Աղբյուրը նշում է նաև, որ թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Սերգեյ Մասլենովը:
Նշենք, որ «Տոբոլը» պարտվել է Ղազախստանի առաջնության 7-րդ տուրի՝ «Ակտոբեի» դեմ հանդիպումում։ Ի դեպ, «Տոբոլը» դեռ պաշտոնապես չի հաստատել Մինասյանի հեռացումը:
Հիշեցնենք, որ «Տոբոլն» իր ակտիվում ունի 2 հաղթանակ, 3 պարտություն և 2 ոչ-ոքի։ Այս պահին ակումբը 8 միավորով 8-րդ տեղում է:
Ավելացնենք, որ Մինասյանը նախորդ տարի է գլխավորել «Տոբոլը»։
Նշենք նաև, որ վերջերս շատ են խոսում Մինասյանին պաշտոնանկության մասին։ Չի բացառվում, որ սա հերթական ապատեղեկատվություն է։
5017 | 0
Facebook