Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ադրբեջանցի պատգամավորները բոյկոտել են Վրաստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցի շուրջ հայ պատգամավորի առաջարկը

12:53, հինգշաբթի, 16 ապրիլի, 2015 թ.
Ադրբեջանցի պատգամավորները բոյկոտել են Վրաստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցի շուրջ հայ պատգամավորի առաջարկը
     Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սամվել Պետրոսյանը խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ ու կոչ է արել ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Նա նշել է, որ ճանաչումն ու դատապարտումն անհրաժեշտ է հետագայում նման սոսկալի երևույթները կանխելու համար: «Հարցը պատմական նշանակություն ունի: Մենք, անկախ մեր ծագումից` հայ, թե այլազգի, Վրաստանի քաղցաքացիներ ենք: Մենք մի երկրի զավակներ ենք ու պետք է ապրենք խաղաղության ու համերաշխության պայմաններում: Այդ իսկ պատճառով` անհրաժեշտ է ճիշտ գնահատական տալ պատմական դեպքերին: Ես լիահույս եմ, որ Հայաստանն ու Թուրքիան խաղաղության ու կայունության ճանապարհին ընդհանուր լեզու կգտնեն: Հենց դրա համար է անհրաժեշտ պատմությանն սթափ գնահատական տալը: Այն, ինչ 100 տարի առաջ տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում, մինչ օրս էլ չսպիացող վերք է հայ ժողովրդի համար: Հայոց ցեղասպանությունը միջազգային շատ ատյանների կողմից է ճանաչվել` Եվրոխորհրդի, Եվրոմիության և այլ, այն ճանաչվել է ԱՄՆ նահանգների մեծ մասի ու հզոր այլ պետությունների կողմից: Ես վստահ եմ` մի օր մենք էլ կարող ենք ընդհանուր դիրքորոշում ունենալ պատմության այդ ծանր էջի վերաբերյալ: Ես ժողովրդավարական բոլոր երկրներին, որոնք դեռևս չեն դատապարտել Ցեղասպանությունը, կոչ եմ անում ճանաչել ու դատապարտել կատարվածը, որպեսզի հետագայում կանխվի նման հանցագործությունների իրականացումը»,- ասել է Սամվել Պետրոսյանը:

Նշենք սակայն, որ հայազգի պատգամավորի առաջարկը մերժվել է` խիստ հակահայ դիրքորոշում ունեցող ադրբեջանցի Ազեր Սուլեյմանովի ու Մահիր Դարզիևի պահանջով:

5288 | 0
Facebook