Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կլոպը ցանկանում է լքել «Բորուսիան»

00:12, հինգշաբթի, 16 ապրիլի, 2015 թ.
Կլոպը ցանկանում է լքել «Բորուսիան»
     Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խնդրել է ղեկավարությանը խզել իր հետ պայմանագիրը։ Նման քայլի գլխավոր պատճառն, ըստ 47-ամյա մասնագետի, թիմի ոչ հաջող մրցելույթներն են։ Անցած տարվա ընթացքում Կլոպը փչացրել է հարաբերությունները ակումբի ղեկավարների՝ Հանս Յոահիմ Վացկեի և Միխաէլ Ցորկի հետ։
Հիշեցնենք, որ Կլոպի՝ «Բորուսիայի» հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2018-ի ամառ։
Այս պահին «Բորուսիան» 28 տուրից հետո Գերմանիայի առաջնությունում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը՝ վաստակած 33 միավորով։
7438 | 1
Facebook