Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մայիսյան գյուղում 5 օրվա ընթացքում երկու աղջիկ է կորել

15:26, շաբաթ, 11 ապրիլի, 2015 թ.
Մայիսյան գյուղում 5 օրվա ընթացքում երկու աղջիկ է կորել
     Ոստիկանության Մեծամորի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի բնակչուհի, 1993 թվականին ծնված Մարիամ Ենոքի Տոնոյանը, որը ապրիլի 6-ին` ժամը 22-ի սահմաններում, տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել, այս մասին հայտարարությունը ոստիկանությունը տարածել էր երեկ:
     Երկու օր առաջ գյուղից անհետացել է ևս մեկ երիտասարդ աղջիկ. նրա որոնումները ևս դեռևս արդյունք չեն տվել:
     Գյուղապետ Եսայի Մովսիսյանը ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց, որ գիշեր-ցերեկ ոստիկանների հետ աղջիկներին են փնտրում: «Երկուսն էլ մեր գյուղի երեխա են, դպրոցում իրար հետ են սովորել, ավարտելուց հետո կապ չեն ունեցել: Ամսի 6-ին կորած աղջիկը խելացի երեխա է, երկրորդը, որ երկու օր առաջ է անհետացել, էլի լավ երեխա է, պարզապես գլխի հետ կապված խնդիրներ ուներ: Աղջիկները կապ չունեն իրար հետ, մտածում ենք` երևի ինչ-որ մտածմունքներ են ունեցել, որ գնացել են ինչ-որ տեղ, չգիտեմ: 2 օր առաջ անհետացած աղջկան վերջին անգամ հայաթում են տեսել, նստած է եղել»,- ասաց գյուղապետը:
9383 | 2
Facebook