Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Սիրելիներից մի բաժանվեք. կախազարդ՝ կյանքից հեռացած սիրելիների մոխրից

23:16, երեքշաբթի, 31 մարտի, 2015 թ.
Սիրելիներից մի բաժանվեք. կախազարդ՝ կյանքից հեռացած սիրելիների մոխրից

Այս զարդերը շատերի կողմից կարող են ընդունվել ոչ միանշանակորեն, սակայն այն, ինչ անում է Մերի Քոորը, միայն բիզնես չէ: Նա հնարավորություն է տալիս իրենց մտերիմներին կորցրած հարազատներին ընդմիշտ զգալ հեռացածների ներկայությունը: Մերին խոստովանում է, որ երբ առաջին անգամ իրականացրել է նման պատվեր, ներքին անհաշտություն ու անհանգստություն է զգացել:

Մերին ապակյա զարդերի ստեղծմամբ է զբաղվել 14 տարի, երբ մի օր էլ իրենց ընկերոջը կորցրած երիտասարդ զույգը տարօրինակ առաջարկ է արել՝ նրա մոխրից պատրաստել կախազարդ: «Պատրաստման ողջ ընթացքում ես սարսռում էի ու դողում»,- պատմում է Մերին, ով այս զարդերը պատրաստում է բացառապես ձեռքով և բացառապես մեկական օրինակից:

7753 | 0
Facebook