Բերձորում կհիմնվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պուրակ: Մարտի 27-29-ը ԵՊՀ շուրջ 100 ուսանողներ կայցելեն Արցախ:
Միջոցառման հիմնական նպատակն է Բերձորում հիմնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պուրակ, որտեղ 100 ուսանող կտնկի մեկական ընկուզենի: Բերձորի պուրակում նախատեսվում է նաև հուշաքարի բացման արարողություն:
Միջոցառումների շրջանակներում նախատեսվում է Արցախի պետական համալսարանում կազմակերպել սեմինար-քննարկում՝ նվիրված ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-ամյակին: Սեմինար-քննարկումը կկրի «Արցախյան հիմնախնդրի պատմաիրավական և գրական անդրադարձները» խորագիրը:
Միջոցառմանը կմասնակցնեն Մայր բուհի տարբեր ուսանողական կառույցների ներկայացուցիչներ, ուսանողներ: Համալսարանականները կայցելեն նաև Գանձասար: