Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտին. Ռուսաստանը ոչ մեկի առջև չի խոնարհվի ու չի սեթևեթի

18:20, հինգշաբթի, 26 մարտի, 2015 թ.
Պուտին. Ռուսաստանը ոչ մեկի առջև չի խոնարհվի ու չի սեթևեթի
     ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության նիստի ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի վրա ոչ ոք չի կարող ճնշում գործադրել, իսկ արտաքին ցանկացած սպառնալիքի Ռուսաստանը համարժեք պատասխան կներկայացնի:

Պուտինն ընդգծել է, որ 2014թ. բարդ տարի է եղել Ռուսաստանի համար`նախ և առաջ Դոնբասում ծավալված իրադարձությունների պատճառով: Ըստ Պուտինի` Ռուսաստանը միշտ հանդես է եկել հակամարտության կարգավորման, խաղաղ բանկչությանը պաշտպանելու օգտին, ինչը միշտ սխալ է ընկալվել Կիևի ու նրա դաշնակիցների կողմից:

«Մենք ընդունել ու շարունակելու ենք ընդունել 100-հազարավոր փախստականներ Դոնբասից ու փորձելու ենք թույլ չտալ, որ տարածաշրջանում մարդասիական աղետ լինի»,- ասել է Պուտինը: Ըստ նրա` Արևմուտքը փորձում է նենգափոխել Ռուսաստանի դիրքորոշումը` կիրառելով իր բոլոր լծակները`թե տնտեսական, թե տեղեկատվական: «Մենք միշտ զիջողի դերում չենք մնալու, չենք խոնարհվելու ու չենք սիրաշահելու»,- շեշտել է նա:

6048 | 1
Facebook