Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նոր մանրամասներ Ֆրանսիայում աղետի ենթարկված օդանավի վերաբերյալ

10:17, հինգշաբթի, 26 մարտի, 2015 թ.
Նոր մանրամասներ Ֆրանսիայում աղետի ենթարկված օդանավի վերաբերյալ

Մարտի 24-ին ֆրանսիական Ապերում աղետի ենթարկված «Airbus» օդանավի օդաչուներից մեկը աղետից առաջ դուրս է եկել օդաչուական խցիկից ու այլևս չի կարողացել ետ վերադառնալ: Երկրորդ օդաչուն դեռևս չբացահայտված պատճառներով չի բացել խցիկի դուռը: Այս մասին հաղորդում է «The New York Times»-ը` հենվելով օդանավի աղետի հետևանքները ուսումնասիրող ռազմական աղբյուրի վրա: Աղբյուրը հաղորդել է, որ ծանոթ է օդանավի սև արկղի պարունակությանը: Նա նշել է, որ թռիչքի սկզբում 2 օդաչուները հանգիստ զրուցելիս են եղել: Հետո օդաչուներից մեկը լքել է խցիկը, երբ ետ է վերադարձել, մյուս օդաչուն դուռը չի բացել և չի արձագանքել դռան թակոցներին: Լրատվականի զրուցակցի հաղորդմամբ` ձայնագրության մեջ հստակ լսվում է` ինչպես է օդաչուն փորձում կոտրել խցիկի դուռը: «Հստակ է այն, որ աղետի պահին խցիկում միայն 1 օդաչու է եղել, ով չի բացել դուռը»,- ասել է աղբյուրը:

Նշենք, որ «Lufthansa» ավիաընկերության ղեկավար Կարսնեթ Շպորը նշել է, որ օդանավը տեխնիկական ոչ մի խնդիր չի ունեցել, ու նրա խոսքով` աղետի պատճառներն անբացատրելի են:

9845 | 0
Facebook