Քեմբրիջի համալսարանի գիտնականները մեծ քայլ են կատարել առաջ՝ աճեցնելով մարդու «մինի թոքեր»:
Փորձարկումների համար նրանք օգտագործել են մուկովիսցիդոզ հիվանդությամբ տառապողների ցողունային բջիջները և աճեցրել «մինի թոքերը»: Սա հնարավորություն կտա նրանց փորձարկել դեղորայքային նոր միջոցները` ուղղված շնչառական այս հիվանդության դեմ պայքարին:
Ավելի վաղ այլ գիտնականները ստեղծել էին «մինի լյարդ» և «մինի ուղեղ»՝ հետազոտելու համար Ալցհեյմերի հիվանդությունը։