Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Փոքրիկ քամելեոնի ու թունավոր հսկա օձի անհավասար մենամարտը

21:05, երեքշաբթի, 10 մարտի, 2015 թ.
Փոքրիկ քամելեոնի ու թունավոր հսկա օձի անհավասար մենամարտը

Փոքրիկ քամելեոնի ու թունավոր հսկա բումսլանգ օձի անհավանական ու կատաղի մենամարտը հաջողվել է նկարահանել ՀԱՀ բնակիչներից մեկին:
     Մենամարտը դիտելու առաջին իսկ վայրկյաններից գրեթե ոչ ոք չի կասկածում, որ փոքրիկ քամելեոնը հսկա սողունի երախից փրկվելու հնարավորություն չունի, սակայն կենաց-մահու պայքարում քամելեոնն ավելի քան 2 րոպե դիմակայում և ոչնչով չի զիջում իր մրցակցին:
     Բայց, այնուամենայնիվ, հրաշք տեղի չի ունենում: Թունավոր օձի մի քանի կծոցներից ու վերքի մեջ ներարկված թույնից քամելեոնը կաթվածահար է լինում, իսկ օձը, որսն իր երախի մեջ առած, քարշ է տալիս թփերի մեջ:

Ինչպես միշտ, այս անգամ էլ շատ օգտատերեր մեղադրել են օպերատորին՝ անտարբերության ու փոքրիկ կենդանուն չպաշտպանելու համար: Սակայն հարկ է նշել, որ բումսլանգը աշխարհի ամենաթունավոր 10 օձերի թվին է պատկանում և նրան իր որսից զրկողը կարող էր կյանքից զրկվել:

19505 | 1
Facebook