Երեկ՝ մարտի 3-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցում գտնվող այգիներից մեկում մի խումբ տղաների վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ: ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը հաստատեց լուրը: Նշենք, որ տուժողը հրազենային վնասվածքով տեղափոխել է հիվանդանոց: Ձեռնարկվում են աշխատանքներ կրակողի ինքնությունը պարզելու համար:
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ ծառայությունից էլ նշեցին, որ առաջիկայում դեպքի մասին կտրամադրեն հավելյալ տեղեկություն: