Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Moody’s»-ն իջեցրել է ռուսական 6 բանկերի վարկանիշը

10:20, հինգշաբթի, 26 փետրվարի, 2015 թ.
«Moody’s»-ն իջեցրել է ռուսական 6 բանկերի վարկանիշը

«Moody’s» վարկանշային միջազգային գործակալությունն իջեցրել է ռուսական 6 բանկերի վարկանիշը: Այս մասին հաղորդվում է գործակալության պաշտոնական կայքում:

Գործակալությունն իջեցրել է «Օտկրիտիե» ՖԿ-ի, «Սանկտ Պետերբուրգ»-ի, «Վոզրոժդենիե»-ի, «Պրոմսվյազբանկ»-ի, «Զենիթ Բանկ»-ի և «Ցենտր-Ինվեստ» ընկերության վարկանիշերը:

Հաղորդվում է նաև, որ «Moody’s»-ն իջեցրել է նաև էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող ռուսական մի քանի ընկերությունների վարկային վարկանիշը: Այդ ընկերությունների շարքում են հայտնվել «Ատոմէներգոպրոմ»-ը, «Ռոսսետի»-ն, «Ինտեր ՌԱՕ»-ն, «Տրանսնեֆտ»-ը և «ՌուսՀիդրո»-ն:
5851 | 0
Facebook