Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռոնալդոն հաստատել է իր՝ խաղադաշտ վերադառնալու լուրերը

21:36, չորեքշաբթի, 25 փետրվարի, 2015 թ.
Ռոնալդոն հաստատել է իր՝ խաղադաշտ վերադառնալու լուրերը
     Աշխարհի 2002 թվականի չեմպիոն և առաջնության լավագույն ռմբարկու բրազիլացի Ռոնալդոն կարիերայի պաշտոնական ավարտից չորս տարի հետո հայտարարել է ֆուտբոլ վերադառնալու մասին։
«Դա տեղի կունենա։ Սակայն մի փոքր ուշ։ Հիմա մենք զբաղված ենք այս ամենի կազմակերպմամբ։ Հիմա իմ գլխավոր նպատակն ավելորդ քաշից ազատվելն է»,- ասել է Ռոնալդոն։
Հիշեցնենք, որ 38-ամյա հարձակվողը պաշտպանելու է ԱՄՆ-ի երկրորդ դիվիզիոնի՝ Ֆլորիդայի «Ֆորտ Լոդերդեյլ Սթրայքերս» ակումբի գույները՝ հանդիսանալով ակումբի համասեփականատերերից մեկը։
Նշենք, որ բրազիլացին աշխարհի կրկնակի չեմպիոն է, աշխարհի փոխչեմպիոն և աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ֆուտբոլիստ՝ «Castrol Index»-ի վարկածով։
5642 | 0
Facebook