Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռոյթերս» գործակալության Պակիստանի գրասենյակի ղեկավարին մահացած են գտել

17:15, երկուշաբթի, 23 փետրվարի, 2015 թ.
«Ռոյթերս» գործակալության Պակիստանի գրասենյակի ղեկավարին մահացած են գտել

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում հայտնաբերվել է «Ռոյթերս» գործակալության Պակիստանի գրասենյակի ղեկավար, ազգությամբ ռուս լրագրողուհի Մարիա Գոլովնինայի դին: Ինչպես հաղորդում է «Դեյլի Էքսփրես»-ը, Գոլովնինայի դին հայտնաբերվել է իր բնակարանում:

Աղբյուրը նշում է, որ նրա մահվան պատճառը դեռևս հայտնի չէ: Լրագրողուհու մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Գոլովնինայի մահվան առիթով քրեական գործ է հարուցվել:

6695 | 0
Facebook