Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Moody’s»-ն իջեցրել է Ռուսաստանի վարկանիշը Baa3-ից Ba1-ի

12:33, շաբաթ, 21 փետրվարի, 2015 թ.
«Moody’s»-ն իջեցրել է Ռուսաստանի վարկանիշը Baa3-ից Ba1-ի

«Moody’s» վարկանիշային միջազգային գործակալությունը Ռուսաստանի սուվերեն վարկային վարկանիշն իջեցրել է Baa3-ից մինչև Ba1-ի: Վարկանիշի կանխատեսումը բացասական է: Այս մասին նշվում է գործակալության պաշտոնական կայքում:

Հաղորդվում է, որ վարկանիշի իջեցման հիմնական պատճառներն են Ուկրաինայի արևելյան հատվածում իրադարձությունների ոչ դրական զարգացումները, նավթի գների տատանումներն ու ռուբլու փոխարժեքը:

Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է, որ գործակալության գնահատականները հենվում են խիստ բացասական կանխորոշումների վրա: Սիլուանովի խոսքերով՝ գործակալությունն այդ ամենի ժամանակ հաշվի չի առնում ՌԴ կառավարության ձեռնարկած կամ ծրագրած հակաճգնաժամային միջոցառումները:

Նշենք, որ «Moody’s» վարկանիշային միջազգային գործակալությունը Ռուսաստանում միայն 2015թ. ընթացքում մոտ 22 տոկոս գնաճ և 8.5 տոկոս տնտեսական անկում էր կանխատեսել:

6818 | 1
Facebook