Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քաղաքը «մաքրելու» համար հանցավոր խմբավորումը 12 մարդու է սպանել

18:16, ուրբաթ, 20 փետրվարի, 2015 թ.
Քաղաքը «մաքրելու» համար հանցավոր խմբավորումը 12 մարդու է սպանել

Շուրջ մեկուկես տարվա ընթացքում մոսկվաբնակներ Պավել Վ.-ն և Ելենա Լ.-ն իրենց համակիրների հետ հարձակվել և դաժան հաշվեհարդար են տեսել այգիներում գիշերող անօթևանների հետ: Այդ ողջ ժամանակաընթացքում հանցավոր խմբավորումը 12 մարդու է սպանել: Հանցագործները ձերբակալվել են՝ այգու պահակին սպանելու անհաջող փորձից հետո: Հարցաքննության ժամանակ նրանք իրենց գործողությունները բացատրել են` ասելով, թե այդպիսով ցանկացել են «մաքրել քաղաքը հակահասարակական կենսակերպ վարող մարդկանցից»:

Պարզվել է նաև, որ հանցագործների կողմից սպանված մարդկանցից առնվազն 2-ը թափառաշրջիկ չեն եղել, այլ պարզապես սիրել են ուշ երեկոյան վայելել իրենց հանգիստը քաղաքի այգիներում:

Հանցավոր խմբի կողմից առաջին սպանությունը կատարվել է անցած տարվա հունիսի 5-ին, նրանց առաջին զոհը 35-ամյա մի քաղաքացի է եղել, ով երեկոյան տնից դուրս էր եկել ընկերոջ հետ գարեջուր խմելու:

11217 | 0
Facebook