Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դուբայում կինն ապահարզանի դիմում է ներկայացրել սեքսուալ անբավարարվածության պատճառով

00:02, հինգշաբթի, 19 փետրվարի, 2015 թ.
Դուբայում կինն ապահարզանի դիմում է ներկայացրել սեքսուալ անբավարարվածության պատճառով

Դուբայում կինն ապահարզանի դիմում է ներկայացրել՝ բողոքելով ամուսնու «անկարողությունից», գրում է «ԴըԳոլֆՆյուզ»-ը: խմբագրության աղբյուրը դատարանից հայտնել է, որ կինը դժգոհել է, թե ամուսինն անկարող է իրեն սեռական հաճույքներ պարգևել օրը 2-3 անգամ, ամենն, ինչին նա ընդունակ է, շաբաթը 3-4 անգամ սեռական հարաբերություն ունենալն է:

Դատարանն ստիպել է ամուսնուն բուժզննում անցնել, որից հետո պարզվել է, որ տղամարդն առողջ է և կարող է բավարարել իր կնոջը: Դատարանն առաջարկել է կնոջը, որ նա նույնպես այցելի բժշկի, սակայն վերջինը հրաժարվել է: Նա պահանջում է կամ անմիջապես լուծարել ամուսնությունը, կամ էլ ստիպողական քայլեր ձեռնարկել ամուսնու հանդեպ:

Դատարանը դեռ վերջնական որոշում չի կայացրել, քանի որ կնոջ պահանջը բավարար պատճառ չէ ամուսնալուծության համար:

Հավելենք, որ շառիաթի օրենքով ամուսնալուծության համար բավարար պատճառ են համարվում ամուսնու հոգեկան կամ ֆիզիկական հիվանդություններն, անպտղությունը, վատ վերաբերմունքը կնոջ հանդեպ:

17814 | 7
Facebook