Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նորածինների հաճելի բույրի գիտական բացատրությունը

21:10, երեքշաբթի, 17 փետրվարի, 2015 թ.
Նորածինների հաճելի բույրի գիտական բացատրությունը

Այն, որ նորածինները հաճելի բույր ունեն, հայտնի է բոլորին, սակայն քչերը գիտեն, թե որն է այդ գերող հոտի գաղտնիքը: Վերջերս գիտափորձի շրջանակներում գիտնականները փակել են մի քանի 10-յակ կանանց աչքերն ու նրանց առաջարկել հոտոտել նորածինների զգեստները: Այդ կանանց կեսն արդեն մայրացած է եղել, իսկ մյուս կեսը՝ ոչ: Սակայն պարզվել է, որ, անկախ այդ հանգամանքից, բոլոր կանանց գլխուղեղում հոտոտելու ընթացքում ակտիվացել է դոֆամին հորմոնի արտադրությունը: Այս հորմոնն առաջացնում է հաճույքի և բավարարվածության զգացում: Այն արտադրվում է նաև սեռական հարաբերության, համեղ կերակուր ուտելու, անգամ՝ թմրանյութեր ընդունելու ժամանակ:

Ելնելով այս արդյունքներից՝ գիտնականները ենթադրել են, որ, ամենայն հավանականությամբ, այդ հոտը կանանց մոտ առաջացնում է մայրական բնազդ, ինչը շատ կարևոր է երեխայի հետ կապվելու և նրան խնամելու հարցում:

Իսկ Ֆիլադելֆիայի Քիմիական կենտրոնի գիտնականներն էլ եզրակացրել են, որ մանկական հոտի ազդեցությունն այնքան ուժեղ է, որ ծնողական բնազդներ է առաջացնում նաև տղամարդկանց մոտ: Նրանք ասում են, որ բնությունը մանուկներին նման բույրով օժտելով՝ հոգացել է նրանց խնամքի մասին:

13772 | 1
Facebook