Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եվրոտեսիլ-2015»-ին Հայաստանը կներկայացնի «Genealogy» խումբը

21:40, չորեքշաբթի, 11 փետրվարի, 2015 թ.
«Եվրոտեսիլ-2015»-ին Հայաստանը կներկայացնի «Genealogy» խումբը
     «Եվրոտեսիլ-2015» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի «Genealogy» խումբը. 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն: Հանրային հեռուստաընկերության ստեղագործական խումբը, ոգեշնչվելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկի գաղափարով, որոշել է այս տարի համախմբել 1915-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից կմիանա ևս մեկ մասնակից, ով կհամախմբի թերթիկները, հայտնում է Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժինը:
     «Եվրոտեսիլ»-ն այս տարի կանցկացվի Վիեննայում` մայիսի 19-ին, 21-ին և 23-ին:
16886 | 1
Facebook