Լուսանկարչուհի և դիզայներ Սարա Սմիթն, ով ապրում է Օրեգոն նահանգում, տարբերվում է իր յուրահատուկ գաղափարներով: Նրան է պատկանում նաև բնության չորացած մասնիկներ՝ ծաղիկներ, տերևներ, ճյուղեր պարունակող ապարանջանների գաղափարը: Այս զարդերից ամեն մեկն իր մեջ ասես մի փոքրիկ բնություն է ամփոփել, իսկ նրանց պատրաստելը տևում է 2-3 շաբաթ, և ողջ աշխատանքն արվում է ձեռքով: