Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

«Բալետկա» կոշիկները՝ ոտնաթաթի հիվանդության պատճառ

22:26, չորեքշաբթի, 11 փետրվարի, 2015 թ.
«Բալետկա» կոշիկները՝ ոտնաթաթի հիվանդության պատճառ

Ոտնաթաթերի հիվանդությունների ուղղությամբ մասնագիտացած բրիտանացի բժիշկ Մայք Օ´Նիլը վիճակագրություն է հրապարակել, համաձայն որի՝ վերջին 5 տարում կտրուկ աճել է ոտքի մեծ մատին ներաճած եղունգ ունեցող հիվանդների թիվը:

Մասնագետը վստահեցնում է, որ դրա պատճառներից մեկն էլ կանանց՝ վերջին տարիներին աճող սերն է «բալետկա» կոչված կոշիկների հանդեպ:

«Այդ ցածր կոշիկները՝ «բալետկաները», շատ կիպ են սեղմում ոտքի մատերն իրար, իսկ մարմնի ողջ ծանրությունն ընկնում է մեծ մատի վրա»,- բացատրում է բժիշկը: Նա նաև նշել է, որ առանց կրունկի կոշիկ հագնում են նաև երեխաներն ու հղիները, և հենց նրանց մոտ է ամենաշատն առաջանում ոտնաթաթի նման հիվանդություն:
     Սրան նպաստում է նաև կանանց ավելորդ տարվածությունը պեդիկյուրով: Պետք չէ ամեն օր մշակել, կտրել, հարդարել ոտքի մատները և հատկապես՝ մեծ մատը: Այս մատի վրա է հենց ընկնում ոտքի ծանրաբեռնվածության մեծ մասը և պետք չէ անընդհատ միջամտել նրա բնական գործընթացներին:

22417 | 0
Facebook