Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Արտաշատի թատրոնը կանգնած է լուրջ խնդրի առաջ

18:03, հինգշաբթի, 05 փետրվարի, 2015 թ.
Արտաշատի թատրոնը կանգնած է լուրջ խնդրի առաջ
     Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ստեղծագործում է ծանր պայմաններում, ու չնայած դեռ 2009-ին նախատեսված էր փոխել թատրոնի ամբողջ տեխնիկան, բայց խոստումները մինչ օրս մնում են օդից կախված: ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը զրուցել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայկ Մնացականյանի հետ, ում խոսքով` թատրոնն անմխիթար վիճակում է գտնվում:
«Թատրոնը հիմնովին վերանորոգման կարիք ունի: Մենք մինչ օրս աշխատում ենք 50-60-ականների տեխնիկայով: Թատրոնը չունի ոʹչ լուսային, ոʹչ ձայնային էֆեկտներ: Այս հարցով բազմիցս դիմել ենք Մշակույթի նախարարություն, կառավարությունը ևս վաղուց տեղյակ է»,- պատմեց ռեժիսորն ու ավելացրեց, որ չհաշված դժվար պայմանները, ամեն տարի 3 նոր բեմադրություն են հանձնում հանդիսատեսի դատին:
«Շուտով կսկսենք Եղեռնի 100-ամյակին նվիրված` Մարկ Արենի` «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդերը» ստեղծագործության հիման վրա արված բեմադրության փորձերը: Մանկական ներկայացում ևս կբեմադրենք, քանի որ աշխատում ենք դպրոցների հետ»,- ասաց Հայկ Մնացականյանը: Նրա կարծիքով` հանդիսատեսի խնդիր այսօր ունի ցանկացած թատրոն, բայց թատրոնի տնօրեն Գեղանուշ Սայադյանը վերջինի խոսքով` կարողանում է այդ հարցերը ճիշտ կազմակերպել:
Գեղարվեստական ղեկավարի հավաստմամբ` չնայած թատրոնն ունի լուրջ խնդիր, բայց կան երիտասարդ ուժեր, ովքեր աշխատում են ու ամեն ինչ անում են, որ թատրոնը շարունակի գործել:
6870 | 0
Facebook