«Եթե կառավարությունը մեզ չդրդի, թողնի խելոք աշխատենք, հարկը տանք, մենք խելոք կգնանք մեր գործին, բայց նրանք իրենց այս քայլերով մեզանից սարքում են ընդդիմադիրներ»,- հայտարարեց առևտրականներից մեկը:
Նա կոչ արեց ԱԺ ոչ իշխանական մյուս խմբակցություններին ևս, ԲՀԿ-ի
օրինակով, գալ և սատարել իրենց. «Ակնկալում եմ և ՀԱԿ-ի, և «Ժառանգության» ներկայացուցիչների ժամանումն այստեղ: Եթե չեկան, մեզ չաջակցեցին, կնշանակի` սուտ են իրենց խոսքերը, երբ ասում են, թե ժողովրդի կողքին են»,- հավելեց նա: