Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵԽԽՎ-ն մինչև տարեվերջ զրկել է Ռուսաստանին ձայնի իրավունքից

11:00, հինգշաբթի, 29 հունվարի, 2015 թ.
ԵԽԽՎ-ն մինչև տարեվերջ զրկել է Ռուսաստանին ձայնի իրավունքից

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) բանաձև է ընդունել, որի համաձայն Ռուսաստանը զրկվում է ԵԽԽՎ-ում ձայնի և ապրիլյան նստաշրջանի ժամանակ ղեկավար մարմիններում ներգրավելու իրավունքից: Այս մասին հաղորդվում է ԵԽԽՎ պաշտոնական կայքում:

«Բացի Ռուսաստանի դեմ կիրառվելիք պատժամիջոցներից՝ Վեհաժողովը քննարկելու է նաև ռուսական պատվիրակությանը քվեարկության հնարավորությունից զրկելու և 2015 թվականի ապրիլյան նստաշրջանում Վեհաժողովի բյուրոյում ներկայացված լինելու հարցը, եթե Ռուսաստանը առաջընթաց չգրանցի ավելի վաղ ներկայացված կետերով»,- ասված է ընդունված բանաձևում:

Բանաձևի միջոցով ԵԽԽՎ-ն պահանջել է Մոսկվայից չեղյալ համարել Ղրիմի միացումը և այնտեղ մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի մոնիթորինգ անցկացնել: Այդ ամենին ի պատասխան՝ ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստվում է մինչև տարեվերջ լքել Վեհաժողովը:
     ԵԽԽՎ-ն այնուհետև քվեարկության է դրել ՌԴ պատվիրակության՝ Վեհաժողովի ղեկավար մարմիններում ու քվեարկությունում մասնակցության իրավունքի չվերականգնման մասին զեկույցը: Վեհաժողովը ձայների 160 «կողմ», 42 «դեմ», 11 «ձեռնպահ» հարաբերակցությամբ ընդունել է բանաձևը:
     Նշենք, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամներից քվեարկությանը մասնակցել են Նաիրա Կարապետյանը, Հերմինե Նաղդալյանը և Մհեր Շահգելդյանը: Հայաստանի պատվիրակությունը բանաձևին «ձեռնպահ» է քվեարկել:

5769 | 1
Facebook