Նախորդ հրապարակումներում ներկայացրել էինք, որ
ժողովրդական բժշկության մեջ մաղադանոսն օգտագործվում է որպես տրամադրություն բարձրացնող, առույգացնող միջոց։ Նրանով բուժում են երիկամի քարային, միզապարկի, ինչպես նաև շագանակագեղձի հիվանդությունները։
Մաղադանոսը կիրառվում է նաև կոսմետոլոգիայում` որպես արդյունավետ միջոց պեպենների ու պիգմենտային բծերի դեմ:
Մաղադանոսի խիտ եփուկը կիտրոնի հյութի, կամ մեղրի հետ օգտակար է վերոնշյալ խնդիրն ունեցողների համար: Օգտագործվում են լավ խաշած տերևներից ու արմատներից թրջոցներ, որոնք հարկավոր է թողնել 30 րոպե: Կարելի է օգտագործել նաև մանր կտրատած թարմ տերևների հյութը, որը քսում են դեմքին շաբաթը 2 անգամ: