Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գանգեսի մակերեսը պատվել է նեխող դիերով

23:31, չորեքշաբթի, 14 հունվարի, 2015 թ.
Գանգեսի մակերեսը պատվել է նեխող դիերով

Հնդկաստանի Ութար Պրադեշ նահանգում, Գանգես գետի վրա հայտնաբերվել է մոտ 150 դի, որոնք նեխման պրոցեսում են և այժմ կեր են դառնում գիշատիչ թռչուններին: Հնդկաստանում Գանգեսը համարվում է սուրբ գետ, և շատ հանգուցյալների դիակիզում են հենց գետի ափին: Սակայն հղիների, երեխաների, սրբերի ու օձի խայթոցից մահացածների դիերն անմիջապես գետն են նետում՝ առանց դիակիզման: Ժամանակի ընթացքում դիերը փքվում են և բարձրանում ջրի երես: Սակայն սա առաջին դեպքն է, որ Գանգեսի մակերեսը պատվի այսքան բազաքանակ դիերով: Այժմ իրականացվում են դիերի դուրս բերման և հրկիզման աշխատանքներ:

Նշենք, որ Գանգեսը ոչ միայն ամենասուրբն գետն է հինդուիզմի հետևորդների համար, այլև հանդիսանում է դրա ափերին բնակություն հաստատած կես միլիարդ բնակչության կյանքի աղբյուրը: Չնայած դրան՝ Գանգեսի ջրերը ամենաաղտոտներից են աշխարհում, ինչին նպաստում են ոչ միայն հուղարկավորման ավանդույթներն, այլև արդյունաբերական թափոնները:

14775 | 8
Facebook