Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Ձուկն օգտակար է մարսողական խնդիրներ ունեցողների համար

16:03, հինգշաբթի, 05 հունվարի, 2012 թ.
Ձուկն օգտակար է մարսողական խնդիրներ ունեցողների համար
     200գ ձկան միսը բավարար է չափահաս մարդու օրգանիզմի ամենօրյա կենդանական սպիտակուցի պահանջարկը բավարարելու համար։ Եվ քանի որ ձուկը ''թեթև'' սննդամթերք է, այն օգտակար է ստամոքսի, մարսողական, աղեստամոքսային համակարգերի հետ խնդիրներ ունեցողներին։ Ձուկը խորհուրդ է տրվում նաև վիրահատված մարդուն. քանի որ նա քիչ է շարժվում, բնականաբար, խնդիրներ ունի մարսողության հետ։
Ձուկը խորհուրդ է տրվում պատրաստել բուսական, նախընտրելի է՝ ձիթապտղի յուղով։ Ցանկալի է սեղանին միշտ ունենալ թարմ, այլ ոչ սառեցրած ձուկ, սակայն դա չի նշանակում, թե վերջինը չունի ցանկալի սպիտակուցներ, պարզապես սառնարանում պահված ձուկը պետք է պատրաստել համապատասխան կանոնների պահպանմամբ:
Առողջ մարդիկ կարող են իրենց թույլ տալ ուտել թե խաշած, թե տապակած և թե խորոված ձուկ, իսկ նրանք, ովքեր ունեն որոշ հիվանդություններ, լավ կլինի, որ սնվեն խաշած կամ շոգեխաշած և ցանկալի է` յուղոտ ձկներով։
17369 | 0
Facebook