Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեկնարկի ժամանակ պայթել է «Պրոտոն M» հրթիռը

11:33, երեքշաբթի, 02 հուլիսի, 2013 թ.
Մեկնարկի ժամանակ պայթել է «Պրոտոն M» հրթիռը

Բայկանուրից մեկնարկող «Պրոտոն M» հրթիռը պայթել է օդում թռիչքի առաջին իսկ րոպեի ընթացքում: Տիեզերագնացության ոլորտի այս մասշտաբային անհաջողությունը ձախողեց նորարարական տեխնոլոգիաների տեղափոխումը Գլոնաս ուղեծրային համակարգ:

«Ռոսկոսմոսից» հաղորդում են, որ առաջին վայրկյաններին ամեն ինչ ընթացել է հարթ, սակայն մինչև առաջին րոպեի լրանալը հրթիռը տատանվել է, հորիզոնական դիրք ընդունել և պայթել: Ամենայն հավանականությամբ` պատճառը շարժիչների խափանումն է եղել: Պայթյունի ժամանակ նրա մեջ եղել է 500 տոննա հրթիռային վառելանյութ, որի բաղադրության մեջ են մտնում հեպտիլ և ամիլ թունավոր նյութերը: Վտանգ կա, որ այս նյութերը պայթյունից հետո կարող են թափանցել մթնոլորտի և հողի մեջ:

Աղբյուրը` lifenews.ru
5719 | 1
Facebook