Հնդկաստանի հյուսիսում չեն դադարում հորդառատ անձրևներն ու դրա հետևանքով առաջացած ջրհեղեղները: Տեղի աղբյուրների համաձայն` միայն մեկ օրվա ընթացքում ջրհեղեղներից մահացածների թիվը 1000-ից հասել է 6.500-ի: Օրեցօր վատթարացող եղանակի պատճառով դժվարանում են նաև փրկարարական աշխատանքները:
Հիշեցնենք, որ Հնդկաստանի Աթարխանդ նահանգում օրեր առաջ հարյուրավոր հնդիկներ, Շիվա աստծուն նվիրված Քեդարնաթ կատարած ուխտագնացության ժամանակ, մնացել էին լեռներում: Ջրհեղեղներից առաջացած սողանքները թույլ չեն տալիս մարդկանց ետ վերադառնալ: Փրկարարական ջոկատները կառուցում են հատուկ կամուրջներ` մարդկանց տեղափոխելու համար:
Ինչպես տեղեկացրել է Աթարխանդի նահանգապետը` 34.000 մարդ տարհանվել է, 50.000-ը դեռ օգնության է սպասում: