Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բաղըշը թուրք ցուցարարներին անվանել է ահաբեկիչներ

17:00, կիրակի, 16 հունիսի, 2013 թ.
Բաղըշը թուրք ցուցարարներին անվանել է ահաբեկիչներ

Եվրամիության հետ կապերի հարցով թուրք նախարար Էգեմեն Բաղըշը թուրքական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում ցուցարարներին անվանել է ահաբեկիչներ:

«Բոլոր նրանք, ովքեր կմտնեն Ստամբուլի Գեզի այգի` ավելի քանի 20 օր շարունակվող ապստամբությունների կենտրոն, կդիտվեն իբրև ահաբեկչական կազմակերպության անդամներ կամ դաշնակիցներ, ովքեր պայքարում են կառավարության դեմ»,- հայտարարել է Բաղըշը:

Մեր վարչապետն արդեն համոզվել է, թե իրականում ինչի համար են պայքարում «ակտիվիստները»: Ցուցարարները ընդամենը խաղալիք են անջատողականների ձեռքում, ովքեր ցանկանում են խաթարել երկրի անդորրը և երկրում հրահրել վանդալիզմ ու ահաբեկչություն:

Աղբյուրը` hurriyetdailynews.com
5502 | 3
Facebook