Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Կարեն Կարապետյանը դեռ անգործ է

10:13, շաբաթ, 12 նոյեմբերի, 2011 թ.
Կարեն Կարապետյանը դեռ անգործ է
     ''Հայկական ժամանակ''. Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, երեկվա դրությամբ, դեռ որևէ պաշտոնի նշանակված չէր: Կարապետյանը հրաժարական տվեց հոկտեմբերի 28-ին. պաշտոնական պատճառաբանությունն այն էր, որ այլ աշխատանքի առաջարկ է ստացել: Խոսվում էր, որ նա բարձր պաշտոն է զբաղեցնելու Մոսկվայում: Երեկ սակայն, ''Գազպրոմի'' կայքում Կարեն Կարապետյանի նշանակման մասին ոչինչ նշված չէր: Ընկերության հեռախոսահամարներն էլ լռում էին: Իրազեկ աղբյուրները հայտնում են, որ նշանակումը դեռ չի եղել, ընդ որում` հավելելով, որ Կարապետյանն ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Միլլերի տեղակալ չի նշանակվելու: Այս ընթացքում, ի դեպ, կարծիքներ են հնչել, որ Կարապետյանը որևէ պաշտոնի չի նշանակվելու: Երևանի նախկին քաղաքապետի մերձավորները, սակայն, պնդում են, որ նշանակումը կլինի առաջիկա ամսվա ընթացքում: Կամ էլ` հը-ը:
7546 | 0
Facebook