Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում կբացվի քրդալեզու առաջին համալսարանը

18:00, չորեքշաբթի, 29 մայիսի, 2013 թ.
Թուրքիայում կբացվի քրդալեզու առաջին համալսարանը

Թուրքիայում Մեսոպոտանիա հիմնադրամի աջակցությամբ կբացվի քրդալեզու առաջին համալսարանը: Այն կբացվի Թուրքիայի արևելյան մասում գտնվող քրդաբնակ Դիարբեքիր նահանգում: Նախատեսվում է, որ այստեղ հետագայում կրթությունը կլինի նաև հայերեն և ասորերեն լեզուներով:

Համալսարանի բացման նախաձեռնողներն են մի շարք ակտիվիստներ, ակադեմիկոսներ և գործարարներ:

Մեսոպոտանիա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սելիմ Օլչերը հայտարարել է, որ համալսարանը կանվանվի «Ամեդ», որը քրդերենից թարգմանաբար նշանակում է Դիարբեքիր,- հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Աղբյուրը` aa.com.tr/en
6877 | 0
Facebook