Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Արդյոք մահանալուց հետո աճում են մարդու եղունգները

23:18, երեքշաբթի, 28 մայիսի, 2013 թ.
Արդյոք մահանալուց հետո աճում են մարդու եղունգները

Գրքերում և ֆիլմերում հաճախ ենք կարդում ու դիտում, որ մահից հետո մարդու մազերն ու եղունգները շարունակում են աճել: Գիտնականները, սակայն, ունեն իրենց մեկնաբանությունը:

Պարզվում է` մահվանից հետո տարբեր բջիջներ մահանում են տարբեր ժամանակներում: Երբ մարդը դադարում է շնչել, ուղեղին թթվածին մատակարարող ուղիները փակվում են, և քանի որ այլևս չկա գլյուկոզայի պաշար, նյարդային բջիջները մահանում են մարդու մահից 3-7 րոպե հետո:

Դա է պատճառը, որ բժիշկները երիկամները, լյարդը և սիրտը փոխպատվաստելիս մահացած մարդու օրգանիզմից այն տեղափոխում են 30 րոպեի ընթացքում:

Որպեսզի մարդու եգունգները երկարեն, նոր բջիջները պետք է սնվեն գլյուկոզայով: Մարդու եղունգները միջին հաշվով աճում են օրական 0.1 մմ: Սակայն մահը կանգնեցնում է նաև գլյուկոզայի մատակարարումը և ըստ այդմ էլ` եղունգների աճը: Պարզապես մահից հետո, երբ մարդու մաշկը ջրազրկվում է, եղունգների մաշկը ետ է քաշվում ` ստեղծելով տպավորություն, թե իբր եղունգները երկարել են:

Աղբյուրը` bbc.com
12100 | 6
Facebook