Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուսուցչուհուն հեռացրել են դպրոցից` սեքս քարոզելու համար

23:11, չորեքշաբթի, 23 հունվարի, 2013 թ.
Ուսուցչուհուն հեռացրել են դպրոցից` սեքս քարոզելու համար

Մեծ Բրիտանիայի կրթության հարցերով պետքարտուղար Մայքլ Գոուվը երեկ որոշում է կայացրել 5 տարով կրթության ոլորտից հեռացնել Օլդհեմի դպրոցներից մեկի ուսուցչուհուն: Կրոնի պատմության 27-ամյա ուսուցչուհի Քեթրին Ռեյնոլդսն, ով շուրջ երեք տարի աշխատել է դպրոցում, հեռացվել է աշակերտների ու նրանց ծնողների բողոքներից հետո,- հայտնում է The Daily Mail-ը:

Աշակերտներին կրոնի պատմություն ուսուցանելու փոխարեն Ռեյնոլդսը քարոզում էր սեքսով զբաղվել ցանկացած հնարավորության դեպքում: Խորհուրդ էր տալիս տղաներին ընդհանրապես չամուսնանալ, որպեսզի ապրեն սեռական կյանքով այնքան, որքան ցանկանան: Երեխաների խոսքով` իրենց նախկին ուսուցչուհին պարբերաբար պոռնկագրական տեսանյութեր էր ցուցադրում դասի ընթացքում:

Ռեյնոլդսի անվան շուրջ սկանդալը ծագել է 2010 թվականի աշնանը, երբ մարդկանց ուշադրությունը գրավեց ֆեյսբուք սոցիալական ցանցի նրա էջում կատարած` ուսուցչուհուն անհարիր գրառումները:

Աղբյուրը` vesti.ru
8385 | 7
Facebook