Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Միշտ հաճելի է մրցանակներ ստանալ. Հենրիխ Մխիթարյան

13:20, չորեքշաբթի, 09 հունվարի, 2013 թ.
Միշտ հաճելի է մրցանակներ ստանալ. Հենրիխ Մխիթարյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և ''Շախտյոր''-ի առաջատար Հենրիխ Մխիթարյանը հունվարի 7-ին մեկնել է Դոնեցկ, որտեղ թիմակիցների հետ վերսկսել է մարզումները: Մեր ֆուտբոլիստը հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին:

- Հենրիխ, արձակուրդի ընթացքում հավանաբար մեծ էներգիա ես կուտակել:

- Այո, իսկապես շատ թարմացած եմ:

- Ե՞րբ ժամանեցիր մարզաբազա:

- Հունվարի 7-ին և հասցրեցի մի լավ քնել, ուժերս հավաքել, որից հետո վերսկսեցի մարզումները:

- Տեղյակ ենք, որ Հայաստանում ձեռքերդ ծալած չես նստել և հասցրել ես այնտեղ ևս մարզվել:

- Հունվարի 4-ին, 5-ին և 6-ին այցելել եմ ֆիտնես սրահ, իսկ երբ եկա, ավելի շատ վազում էի ու մարզվում:

- Ինչպե՞ս անցկացրիր ամանորյա տոները:

- Շատ լավ: Ընտանիքիս և հարազատներիս հետ էի: Մեզ մոտ ավանդույթ է` դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 5-ին հյուրեր ենք ընդունում ու նաև գնում ենք շնորհավորելու հարազատներին: Ինչպես ծրագրել էի` Ամանորն անցկացրի տանը: Ամեն ինչ հրաշալի էր:

- Երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելը կրկնակի՞ ուրախացրեց:

- Միշտ հաճելի է մրցանակներ ստանալ: Բայց պետք չէ կանգ առնել: Դեռ շատ պետք է աշխատել և երկար ճանապարհ անցնել: Ես շնորհակալ եմ բոլորին, ովքեր հավատացին ուժերիս և լավագույն խաղացողի քվեարկությանն իրենց ձայնը տվեցին ինձ:

- Եվ վերջին հարցը. համաշխարհային ֆուտբոլում վերջին ամսի ո՞ր նորությունը զարմացրեց քեզ:

- Առայժմ ոչ մի նորություն:

Աղբյուրը` shakhtar.com
4963 | 0
Facebook